Ֆրանսիայում ձերբակալել են հիվանդանոցը պայթեցնել սպառնացող մի կնոջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը սպառնում էր պայթեցնել ֆրանսիական Դյունկերկ կոմունայի հիվանդանոցներից մեկը, հաղորդում է Voix du Nord-ը:
Նշվում է, որ ծագումով դյունկերկցի կինը Փարիզի ոստիկանության աշխատակից է և երկար ժամանակ տառապում է ընկճախտից: Ոստիկանությունն առանց որևէ դժվարության ձերբակալել է նրան և ուղարկել բուժզննման՝ հոգեկան խանգարումների բարդության աստիճանը ստուգելու համար:
Ոստիկանության տվյալներով՝ կնոջ մոտ որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



