Տաջիկստանի բանտում խռովության արդյունքում 13 մարդ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանի Խուջանդ քաղաքում խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության արդյունքում 13 մարդ է սպանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:
«Խուջանդում խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության արդյունքում 13 մարդ է զոհվել», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, բանտարկյալներից մեկին, ով, ինչպես նշվում է ԻՊ անդամ է, հաջողվել է զինաթափել գաղութի բանտապահին:
Այնուհետ նա կրակ է բացել վերակացուների եւ անվտանգության ծառայության այլ աշխատակիցների վրա:
Նշվում է, որ ավելի ուշ բանտարկյալները գրավել են գաղութի մասնաշենքերից մեկը:
Սոգդի մարզի ՆԳ վարչության հատուկ նշանակության ջոկատը ճնշել է խռովությունը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են մասնագետները, միջադեպի պատճառվերը պարզվում են:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



