4-րդ կուրսի ուսանողուհուն գտել են անգիտակից՝ մարզադաշտի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսում նոյեմբերի 7-ին մարզադաշտի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ՝ անգիտակից վիճակում։
Pastinfo.am-ի փոխանցմամբ, վերջինիս նկատել է 31-ամյա մի տղամարդ՝ ժամը 11-ի մոտակայքում Գորիսի քաղաքի «մինի ֆուտբոլի» մարզադաշտի կողքով անցնելիս. աղջիկն ընկած է եղել գետին, իսկ կողքը՝ քացախաթթվի դատարկ շիշ՝ բաց վիճակում։
Աղջիկն անմիջապես տեղափոխվել է «Գորիս» Բ/Կ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում»։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը Գորիսի բնակչուհի է եւ սովորում է Գորիսի պետական համալսարանի 4-րդ կուրսում։
Կատարվածի մասին բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն, որտեղ քննություն է սկսվել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



