Քալիֆորնիայի բարում կրակ բացած անձին ձերբակալել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Քալիֆորնիա նահանգի բարում կրակահերթ բացած տղամարդը «չեզոքացվել է», հայտարարել է Թաուզենդ Օքս քաղաքի քաղաքապետ Էնդրյու Ֆոքսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ավելի վաղ Borderline բարում ուսանողական երեկոյի ժամանակ կրակոցներ են հնչել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ անհայտ անձը առնվազն 30 կրակոց է արձակել։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում ոստիկանության շերիֆի տեղակալը։
Իր հերթին տեղի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ բարի շենքը ստուգվել է եւ ներկայումս տեղի վայրը սպառնալիք չի ներկայացնում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



