Քաղաքացին փորձել է ինքնասպանություն կատարել՝ ցած նետվելով Աշտարակ քաղաքի կամրջից. նրա փորձը կանխվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 8-ին՝ ժամը 16:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ս. Սարգսի փողոցում գտնվող կախովի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Վ. Դ.-ի (ծնված 1969 թ.) ինքնասպանության փորձը:
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



