Մելբուռնում դանակով հարձակման պատճառով մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի Մելբուռն քաղաքում տղամարդու կողմից դանակով հարձակման միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով China Daily-ին:
Նշվում է, որ դեպքի արդյունքում տուժածները հոսպիտալացվել են:
Պորտալի տվյալներով, դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել կասկածյալի վրա:
Այնուհետեւ հաղորդվում էր, որ տղամարդուն տեղափոխվել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվել է որպես ծայրահեղ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դանակով զինված տղամարդու հարձակումից մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



