Սոմալիում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Սոմալիի քրեական հետախուզության բաժանմունքից ոչ հեռու գտնվող հյուրանոցի մոտ:
«Ներկա պահի դրությամբ մենք հաստատում ենք 17 խաղաղ բնակչի մահը: Այն պահին, երբ տեղի են ունեցել պայթյուններն ու հրաձգությունը, նրանք գտնվել են հասարակական տրանսպորտում», - հայտնել է Մոգադիշոյի ոստիկաններից մեկը՝ ընդգծելով, որ զոհերի թիվն «անշուշտ կավելանա»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



