Գազայի հատվածում բախումների հետևանքով առնվազն 25 պաղեստինցի է վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւրբաթ՝ նոյեմբերի 9-ին, Գազայի հատվածում «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիայի ժամանակ իսրայելական բանակի արձակած կրակոցների հետևանքով առնվազն 25 պաղեստինցի է վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
«Գազայի հատվածի արևելքում ռազմական գնդակների հետևանքով 25 քաղաքացի է տուժել», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան պաղեստինցիները կազմակերպել են մարտի 30-ին և անցկացնում են ամեն ուրբաթ: Բողոքի ցույցերը պարբերաբար վերածվում են բախումների, ինչի հետևանքով մինչ օրս արդեն շուրջ 220 պաղեստինցի և մեկ իսրայելցի է զոհվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



