Կարլսենն աշխարհի չեմպիոն մրցախաղի առաջին պարտիայում կիսեց միավորը Կարուանայի հետ
ՍՊՈՐՏԼոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոն տիտղոսի համար մրցախաղը Ֆաբիանու Կարուանայի և Մագնուս Կարլսենի միջև:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին պատիայում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի վերջնամասում առավելություն էր ստացել: Պարտիան 115-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հաջորդ` երկրորդ տուրում, Ֆաբիանու Կարուանան կխաղա սև խաղաքարերով:
Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի միջև տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 9-28-ը: Մրցախաղը կանցկացվի Լոնդոն քաղաքում: Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրեր՝ նոյեմբերի 9, 10, 12, 13, 15, 16, 18, 19, 21, 22, 24, 26: Հանգստյան օրեր՝ 11, 14, 17, 20, 23, 25: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը: