Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Այսօր news.am կայքում ակնհայտորեն ուղղորդված և իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբր հայ մարզիկներն իրենց վնասվածքները բուժում են սեփական միջոցներով: Նման ստահոդ տեղեկատվության նպատակը մեկն է՝ փորձել արատավորել այն մարդու և կառույցի բարի համբավն ու հեղինակությունը, որը շուրջ երկու տասնամյակ անձնական միջոցների հաշվին միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում ոչնչացման եզրին գտնվող սպորտի ոլորտի վերակենդանացման և զարգացման համար: Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կառուցել ու վերականգնել է մի քանի տասնյակ մարզադպրոցներ, կառուցել է աշխարհում նմանը չունեցող օլիմպիական ավանը, հաղթանակով Հայաստան վերադարձած մարզիկների, մարզիչների համար սեփական միջոցներից սահմանել է ամսական հազարավոր դոլարների աշխատավարձեր: ՀԱՕԿ-ը օրենքով սահմանված կարգով պարզելու է,թե ովքեր են կանգնած այս ակնհայտորեն ուղղորդված հրապարակման պատվիրատուները և հանրության առջև պատռելու է նրանց դիմակները: Պարզից էլ պարզ է, որ դրանք այնպիսի մարդիկ են, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, պարզապես պատեհ պահն օգտագործելով հասցրել են թալանել երկիրը, սեփական գրպանները հաստացնելու հաշվին՝ երկիրը հասցրել են թշվառության ու ծայրաստիճան աղքատության, սեփական բիզնես շահերից բացի՝ ոչ մի անգամ չեն մտածել սեփական ազգի ու ժողովրդի բարեկեցության մասին: Իսկ հիմա էլ այն մարդու մասին, ով իր ամենօրյա աշխատանքով ու սեփական միջոցների հաշվին ամեն ինչ անում է բացարձակապես բոլոր ոլորտների զարգացման տնտեսության վերականգնման, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման, մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար՝ փորձում են ցեխ շպրտել և իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել: Նույն Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում, իսկ ՀԱՕԿ-ը մշտապես հոգացել, որպեսզի բացարձակապես բոլոր մարզիկների հետ կապված ցանկացած հարց անմիջապես լուծում ստանա: Արթուր Ալեքսանյանը վերջին մրցումներից նույնիսկ Հայաստան չի վերադարձել և միանգամից մեկնել է ԱՄՆ: Պատշաճ կերպով ՀԱՕԿ-ին խնդրի մասին տեղեկացնելու դեպքում՝ մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ Գագիկ Ծառուկյանը լուծում էր տալու այս խնդրին ևս: Պարզապես, որոշ մանրախնդիր մարդիկ այս չեղած առիթը փորձում են օգտագործել իրենց չարությունն ու նախանձը դուրս թափելու համար: Սակայն Գագիկ Ծառուկյանի անունը արատավորելու ցանկացած նմանատիպ էժանագին փորձ դատապարտված է լինելու անհաջողության, քանզի մենք ոչ միայն պարզելու ենք այս հրապարակման պատվիրատուներին, այլևս խիստ հետևողականորեն հանրությանն ենք ներկայացնելու նրանց բարոյազուրկ կերպարներն ու երկիրը թալանելու վերաբերյալ բոլոր փաստերն ու ապացույցները

 
 
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը