Ղազախստանում գազամուղ է բռնկվել գործարանի տարածքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի «ԱրսելորՄիտալ» գործարանի տարածքում գազատար է բռնվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին, միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
«Տեմիրտաու քաղաքում գազատարի բռնկում է տեղի ունեցել «ԱրսելորՄիտալ» ԲԸ-ի տարածքում՝ փոխակերպիչ տեխնիկայի արտադրամասի արտաքին կողմից», -ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա տվյալներով՝ վարչության և հրշեջ ընկերության ուժերով և միջոցներով իրականացվում են գազատարի հովացման աշխատանքները, որին 34 մարդ և 8 միավոր տեխնիկա է ներգրավվել:
«ԱրսելորՄիտալ» ԲԸ-ն հանդիսանում է Ղազախստանի լեռնա-հանքարդյունաբերության հատվածի խոշորագույն ձեռնարկությունը: Ընկերությունը ներկայացուցչություններ և արտադրամասեր ունի 60 երկրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



