Երևանում «գոլդ» համարանիշով ավտոմեքենաները կայանում են մայթերին (լուսանկար)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPast.am-ը շարունակում է ներկայացնել իր շարքը, որը նպատակ ունի հրապարակայնացնել օրինախախտ վարորդների գործողությունները: Այս անգամ մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես Կասկադի տարածքի մայթին մի քանի ժամ շարունակ կայանել է «գոլդ» համարանիշով ավտոմեքենա:
Նկատենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով դրա համար նախատեսված է տուգանք: Մասնավորապես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկել, նախատեսում են տուգանքի նշանակում՝ 20 հազար դրամի չափով:
Տեսնես զգոն ավտոտեսուչները նկատե՞լ են օրենքի խախտումն ու տուգանել վարորդին…մնում է միայն ենթադրել:

1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



