Հրդեհ է բռնկվել Մեղրի քաղաքի պահածոյի գործարանի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 10-ին, ժամը 20:09-ին «911» ծառայություն հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում՝ պահածոյի գործարանի մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «AMIKO» մակնիշի (վարորդը՝ Ռզա Մուհամադ, ծնված 1968 թ., ԻԻՀ քաղաքացի) ավտոցիստեռնի ետևի հատվածում:
Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել: Ավտոցիստեռնի ետնամասում այրվել է 8 անվադող:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



