Դիեգո Գոդինն ազդրի վնասվածք է ստացել Բիլբաոյի Աթլետիկի հետ խաղում
ՍՊՈՐՏ«Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 12-րդ տուրի` Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղում (3:2), հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` ուրուգվայցի ֆուտբոլիստը հաղթական գոլի հեղինակ է դարձել այս խաղում: Գոդինը 91-րդ րոպեին է գնդակն ուղարկել «Աթլետիկի» դարպասը:
Հաղորդվում է, որ Գոդինը ձախ ազդրի վնասվածք է ստացել: Մոտ ժամանակներս ուրուգվայցին լրացուցիչ բուժզննում կանցնի, որի արդյունքում հայտնի կդառնան նրա վերականգնման ժամկետները:
«Աթլետիկոն», որը 23 միավոր է վաստակել, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Աթլետիկը» (10) 17-րդ տեղում է:
Հաջորդ տուրում մադրիդյան թիմը նոյեմբերի 24-ին սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային, իսկ «Աթլետիկը» նոյեմբերի 25-ին տանը կմրցի «Խետաֆեի» հետ: