Բրազիլիայում տեղի ունեցած սողանքի հետևանքով 14 մարդ է մահացել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Նիտերոյ քաղաքում սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Globo-ն, նրանց թվում նաև երեխաներ կան:
Սողանքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Տարերային աղետի հետևանքով 9 բնակելի տուն և պիցերիայի շենք է վնասվել: Հարյուրավոր փրկարարներ և կամավորներ անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները:
Նրանց հաջողվել է 11 մարդու կյանք փրկել, դեռևս 4 մարդ անհետ կորած է համարվում:
Ինչպես հաղորդվում է, փլուզման պատճառ կարող էին դառնալ հորդառատ անձրևները: Երկրի իշխանությունները նախօրեին նախազգուշացրել էին բնակչությանը սպառնացող վտանգի մասին:



1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



