Մանչեսթերյան դերբիում հաղթեց Գվարդիոլայի թիմը (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական մրցավեճում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Հանդիպումն ավարտվեց Գվարդիոլայի ֆուտբոլիստների հաղթանակով` 3:1 հաշվով:
Հաշիվը 12-րդ րոպեին բացեց Դավիդ Սիլվան: Երկրորդ կեսում տանտերերի հարձակվող Սերխիո Ագուերոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
«Կարմիր սատանաները» կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը: 11 մետրանոցից աչքի ընկավ Մարսիալը:
Խաղավերջում «քաղաքաբնակները» խփեցին նաև երրորդ գոլը, որի հեղինակը դարձավ Գյունդողանը:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 32 միավոր և կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով 8-րդն է:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



