Գերմանիայի ներքին գործերի նախարարը մտադիր է վաղաժամ լքել պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար և «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության նախագահ Հորսթ Զեեհոֆերը մտադիր է վաղաժամ լքել իր պաշտոնները, գրում է Bild-ը:
Պարբերականի տվյալներով՝ այս մասին Զեեհոֆերը հայտարարել է Մյունխենում կայացած «Քրիստոնեա-սոցիալական միության» 4-ժամյա նիստի ժամանակ, սակայն նա ընգծել է, որ իր մտադրություններն ավելի մանրամասն կներկայացնի հաջորդ շաբաթ:
Նշվում է, որ կուսակցության նոր նախագահ կընտրվի 2019 թվականի սկզբին՝ արտահերթ նիստի ժամանակ: Միևնույն ժամանակ առայժմ հայտնի չէ, թե երբ Զեեհոֆերը կթողնի ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Այնուամենայնիվ, Զեեհոֆերի խոսքով, «2019-ը «Քրիստոնեա-սոցիալական միության» համար թարմացման տարի է դառնալու»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



