Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես աշխատում եմ ինձ համար, Նարեկը՝ մեզ համար. դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր զբաղվածության և ընտանիքի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն, ով հեռուստադիտողին առավել շատ ծանոթ է «Կյանքի կարուսել» նախագծից, տևական ժամանակ է՝ էկրաններին չի երևում: Aysor.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ տեղեկանալու, թե որն է էկրանային պասիվության պատճառը: «Նախ ասեմ, որ փոքրիկիս ծնվելուց հետո մոտ 7-8 ամիս չեմ աշխատել: Մայիս ամսից բուռն ստեղծագործական գործունեությամբ զբաղվեցի. Սունդուկյան թատրոնին կից «Վարդան Աճեմյանի անվան ստուդիայում» սկսեցի բեմական խոսք դասավանդել: Գլխավոր կերպարներով ներգրավվեցի թատրոնում բեմադրվող 4 նոր հրաշալի ներկայացումներից երկուսում: Նաև Արմեն Էլբակյանի կողմից բեմադրվող «Պեպո» ներկայացման մեջ էպիզոդիկ փոքրիկ, բայց «համով-հոտով» կերպար ունեմ: Ռեժիսոր Դավիթ Հարությունյանի նոր՝ «Քարակապ» ներկայացման մեջ ևս զբաղված եմ, գլխավոր հերոսուհուն եմ մարմնավորում»,-մանրամասնեց դերասանուհին:

Այսօրվանից ATV հեռուստաընկերության եթերում կցուցադրվի «Երջանկության արցունքներ» նախագիծը, որը, կարծում եմ, հեռուստադիտողին կհիշեցնի «Կյանքի կարուսելը»: Ի դեպ, նոր նախագծում ընդգրկված են դերասաններ նաև վերոնշյալ՝ «Կյանքի կարուսել» նախագծից: «Ներկայացվելու են փոքրիկ ընտանեկան, կենցաղային, սոցիալական պատմություններ՝ հիմնված իրական դեպքերի վրա: Բացի մեր կազմից նաև նոր դերասաններ են ընդգրկված: Հետաքրքիր է աշխատել այս կազմի, Անահիտ Մխիթարյանի հետ»:

Ծ. Մարտիրոսյանը նաև գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն փակագծերը բացել դեռ չի կարող: Ինչ վերաբերում է սերիալային առաջարկներին, ապա նշեց, որ թեև նման առաջարկ ունի, սակայն այս ամենի հետ չի կարող հասցնել. Այդ ուղղությամբ կմտածի, երբ մի փոքր կարգավորված ռեժիմ կունենա: Թեև, դերասանուհին խոստովանեց, որ կարոտել էր գերզբաղվածությանը և հաճելի է աշխատել այս ռեժիմով. «Սերիալում չեմ ցանկանում հենց այնպես, ուղղակի լինել… Լավ դերով կարելի է՝ ինչո՞ւ ոչ: Առաջարկներ կան, իհարկե, բայց դեռ չեմ հասցնի, այդ պատճառով էլ չեմ ընդունում: Ինչ վերաբերում է գերզբաղվածությանս՝ ճիշտ է, մի քիչ երեխաներս են տուժում, բայց տատիկները՝ սկեսուրս և մայրս, շատ են օգնում»:

Մեր այն հարցին, թե արդյոք ամուսինը՝ Նարեկ Հայկազյանը չի բողոքում կնոջ աշխատանքային ծանրաբեռնվածությունից՝ մեր զրուցակիցը ժպիտով նշեց. «Քանի որ Նարեկը ևս գերզբաղված է՝ մենք միմյանց հաճախ չենք հանդիպում տանը: Նա ինձ հասկանում է, աջակցում: Շատ լավ է, որ ամուսինները նույն մասնագիտությունն ունեն: Իսկապես շնորհակալ եմ ինձ հասկանալու, ըմբռնելու, նույնիսկ խրախուսելու համար:  Երբ ես գալիս եմ տուն, մոռանում եմ, որ դերասանուհի եմ, դառնում եմ սովորական կին, ով ունի իր կենցաղային գործերը»:

Դերասան-ամուսիններին հաճախ կարելի է հանդիպել նույն նախագծերում, ֆիլմերում, նույնիսկ բեմում: Արդյոք պատճառը խանդի գործոնն է, թե՞ պարզապես ռեժիսորական լուծումը: «Այնպես չի, որ մենք միշտ միասին ենք: Իհարկե, կա ներկայացում, որտեղ սիրահար զույգերի դեր ենք խաղում, բայց ասեմ, որ բեմում մենք հազվադեպ ենք հանդիպում: Օրինակ, ինչ սկսել ենք «Երջանկության արցունքները», ես և Նարեկը դեռևս ընդհանուր տեսարաններ չենք ունեցել: Եվ դա մեր որոշումն է եղել: Ինքներս էլ գտնում ենք, որ հետաքրքիր չի, երբ ամուսիններն անընդհատ միասին են՝ թե կյանքում, թե իրականությունից դուրս»,-խոստովանեց նա:   

Մեր ժամանակներում ի՞նչն է ստիպում մանկահասակ երեխաներ ունեցող երիտասարդ կնոջը՝ զբաղվել ակտիվ գործունեությամբ. մասնագիտության նկատմամբ սերը՞, պատասխանատվությունը, թե՞ ֆինանսական խնդիրները: «Եթե ես թատրոնում ստանայի այնքան գումար, որքան ստնում եմ այլ նախագծերի մասնակցելով, ապա ամբողջ ժամանակս չէի տրամադրի սերիալներին և այդ նախագծերին: Իհարկե, ես սիրում եմ իմ աշխատանքը, լինի դա թատրոնում, ստուդիայոմ, թե էկրանին, բայց այն ժամանակ կունենայի հնարավորություն՝ ժամանակս կարգավորելու, որևէ մի բանից հրաժարվելու: Իսկ այժմ, նույնիսկ ամբողջ օրը «վազելը» չի բավականեցնում, այն էլ այն դեպքում, երբ և՛ ես, և՛ Նարեկն աշխատում ենք: Թեև, կարծում եմ՝ քանի երիտասարդ եմ, «ուժս տեղն» է՝ պետք է անեմ այն, ինչ հնարավոր է: Գտնում եմ, որ ամուսինները պետք է միմյանց թիկունք լինեն, օգնեն: Շուտով կլրանա մեր ամուսնության 10 և ծանոթության 15 տարին, բայց երբեք չի եղել այնպիսի դեպք, որ Նարեկն ինձ արգելի աշխատել: Պարզապես ասում է, պետք չի այդքան գերլարվել, մի քանի բանից գոնե հրաժարվիր: Բայց սա ինձ հաճույք է պատճառում, հավատացեք: Ես սիրում եմ իմ գործը»,-անկեղծացավ նա:

Իսկ թե որքանով է հաջողվում այս տեմպի մեջ չթերանալ՝ դերասանուհին նշեց. «Փորձում եմ առավելագույնս որակով աշխատել: Քանի որ շատ աշխատասեր եմ, կարծում եմ՝ ստացվում է: Ես միշտ առաջնահերթությունը թատրոնին եմ տվել՝ փորձելով այնտեղ երբեք չթերանալ: Էկրանը թույլ է տալիս մի պահ թերանալու. եթե չի ստացվում, երկրորդ «դուբլը» միշտ էլ կա: Իսկ թատրոնում վարագույրը բացվում է ու վերջ…Բայց ես աշխատում եմ չթերանալ իմ ոչ մի գործում, տալիս եմ ամբողջ էներգիաս»:

Ցանկացած աշխատանք գնահատվում է դրական, եթե արդյունքն արդարացված է: Ծովինար Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր գերզբաղվածությունը ֆինանսապես արդարացված է: « Այո, ես չեմ դժգոհում: Փառք աստծո, որ աշխատանք ունենք, «ձեռքով-ոտքով» ենք, առողջ ենք: Ինչ վերաբերում է ֆինանսին, կարծում եմ՝ այն մարդկանց, ովքեր անընդհատ աշխատանքի մեջ են, չի կարող գումարը չբավականացնել: Մի խոսքով՝ փորձում ենք նորմալ ապրել… Ես աշխատում եմ ինձ համար, Նարեկն աշխատում է մեզ համար: Այնպես որ ես չեմ զգում ֆինանսի պակաս, փառք Աստծո»,-ծիծաղելով զրույցը եզրափակեց դերասանուհին:

Նելլի Մարգարյան

Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները