Աննա Հակոբյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին՝ հետաքրքրվելու վերջինիս ինքնազգացողությամբ և զրուցելու:
Անվանի դերասանը մեծ ուրախությամբ է ընդունել տիկին Հակոբյանին՝ նշելով, որ նման այցերն իր համար անչափ սպասված են և կարևոր, հատկապես ներկայիս՝ իր համար դժվար ժամանակներում: Նա հետաքրքրվել է, թե ինչպես են մարդիկ իրենց զգում և ապրում Հայաստանում, ինչ եղանակ է Երևանում:
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում՝ եղանակները տաքանալուն պես, երբ մեծ դերասանն էլ արդեն կազդուրված կլինի:
1
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2
Օնլայն վարկ AMIO Mobile-ում
3
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



