Տաջիկստանում ԻՊ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա. «РИА Новости»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանի հատուկ ծառայությունները կանխել են երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի դեմ ահաբեկչական հարձակումը, այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետկոմիտեում ունեցած իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ իրավապահներին հաջողվել է ձերբակալել 12 անձի, որոնք կասկածվում են Տաջիկստանում գտնվող թիվ 201 ռուսական ռազմաբազայի ու ռուսական դպրոցի տարածքում հարձակման նախապատրաստման համար:
Նշվում է, որ ձերբակալվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
Հայտնի է, որ կասկածյալները ձերբակալվել են Դուշանբեում:
Այլ տեղեկություններ առայժմ չեն փոխանցվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



