Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը աճել է 14.3-ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2015թ. սեպտեմբերին կազմել է 74 հազար 575 մարդ և 2014թ. նույն ամսվա համեմատ աճել 14.3-ով։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ՝ պաշտոնապես գրանցված գործազուրկների քանակը կազմել է 74 հազար 908 մարդ, իսկ գործազրկության միջին տևողությունը՝ 24.3 ամիս. ընդ որում, նրանց թվում 52 հազար 596-ը եղել են կանայք, որոնց գործազրկության միջին տևողությունը կազմել է 25.3 ամիս, իսկ 22 հազար 312-ը՝ տղամարդիկ՝ գործազրկության 21.9 ամիս տևողությամբ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



