Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախորդ շաբաթվա վերջին Աստանայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հնչեցրած միտքը՝ 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին, վերջին օրերին դարձել է հանրային քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Երեկ խորհրդարանում ևս Փաշինյանն անդրադարձավ այս խնդրին՝ փորձելով բացատրություններ տալ և հետ մղել զանգվածային մեղադրանքները: Սակայն խնդիրը նույնիսկ այն չէ, թե իրականում ինչ է ցանկացել ասել: Դրանից բուն բովանդակությունը չի փոխվում: Ավելին, հատկանշական է, որ Փաշինյանի հայտնի ելույթի ու հնչեցրած մտքերի շուրջ քննարկումներն ընթանում էին Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի՝ ժամանակին հնչեցրած նույնաբովանդակ մտքերի մեջբերմամբ: Քարոզչական իմաստով, իհարկե, պարզ է, որ նման մեջբերումների նպատակը մեկն է՝ ցույց տալ Փաշինյանի ու նախորդ իշխանությունների նմանությունը՝ թիրախավորելով վարչապետի պաշտոնակատարի վարկանիշը: Իրականում, սակայն, խնդիրն ավելի խորքային է, վեր քարոզչական դաշտից: Եվ այն հանգամանքը, որ Փաշինյանի ելույթին զուգահեռ մեջբերվում էին նախկին իշխանության նույնաբովանդակ ելույթներ, ազդակ է առ այն, որ կա քաղաքական մեյնսթրիմ մտածողության լրջագույն խնդիր:

Խնդիրն այն է, որ թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունները տարբեր հանգամանքների բերումով հանգում են մի եզրակացության, ըստ որի Հայաստանի դանդաղ զարգացման պատճառը հասարակության որոշակի արժեքային որակներն են կամ այդ որակների բացակայությունը: Անշուշտ կա որոշակի էթիկական տարբերություն ընկալումների առումով: Նույնաբովանդակ հայտարարությանը հասարակությունը արձագանքում է այլ կերպ՝ կախված հայտարարության հեղինակից: Սերժ Սարգսյանի դեպքում նմանատիպ հայտարարությունների արձագանքը տեղավորվում էր «դուք թալանում եք, իսկ մեզ կոչ եք անում աշխատել» տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանի դեպքում, հաշվի առնելով վերջինիս հանդեպ հասարակական ահռելի վստահությունը, արձագանքն առայժմ սահմանափակվում է բարեկամական վրդովմունքով:

Մեծ հաշվով, սակայն, անկախ նրանից, թե ինչ պատճառներով էր նույն տեքստը հնչեցվում ամբողջովին հակադիր ընկալումներ ունեցող երկու գործիչների կողմից, երկու դեպքում էլ ունենք մի խնդիր, որը կարելի է բնորոշել որպես սնոբիզմ, իրերի ընկալման մակերեսային, վերամբարձ մոտեցում:

Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Փաշինյանը բովանդակային իմաստով ճիշտ են: Սակայն կարևոր է արձանագրել, որ թե՛ Սարգսյանի, թե՛ Փաշինյանի դեպքում բովանդակային իմաստով ճիշտ լինելը բավարար չէ, եթե դրան չի հետևում առավել խորքային քննարկում, եթե բանախոսները բավարարվում են բացառապես ցավոտ խնդրի արձանագրմամբ ու չեն առաջարկում լուծումներ:

Իշխանությունն, իհարկե, ինչքան էլ լինի ժողովրդական, ինչքան էլ արձագանքի հանրային տրամադրություններին, ի պաշտոնե գտնվում է որոշակի հեռավորության վրա: Սարգսյանի դեպքում այդ հեռավորությունը հասել էր կրիտիկական կետի: Փաշինյանի դեպքում այդ հեռավորությունը, այդ դիստանցավորումը, միաժամանակ վերջինիս լեգիտիմությունը թույլ են տալիս սադրել հանրության համար տհաճ քննարկում՝ մատնանշելով վերջինիս արժեբանական թույլ կողմերը: Սակայն որպեսզի այդ հեռավորությունը դառնա ոչ թե ջրբաժան, այլ խնդիրներին առավել ամբողջական նայելու դիտակետ, կարիք կա շարունակել քննարկում և խնդիրը մատնանշելու, վերքի վրա աղ լցնելու մեթոդից զատ առաջարկել նաև լուծումներ՝ վերքը բուժելու համար: Ինչպես արդեն նշեցինք, դրա փորձն արվեց երեկ խորհրդարանում: Սակայն իրականության մեջ նույնիսկ երեկվա պարզաբանումները հարցերի լիարժեք պատասխաններ չեն տալիս, ավելին՝ նոր հարցեր էին ծնում: Իսկ պատասխաններ, առանց պաթոսի ու մուննաթի պատասխաններ պետք են: 

Այլապես սնոբիզմը, վերամբարձ հայացքը կարող են դառնալ ոչ թե պրոցեսներն ամբողջական ընկալելու գործիք, այլ ինքնաբավության, փակ համակարգ դառնալուն միտված խթաններ՝ բաժանարար գծեր գծելով իշխանության և հասարակության միջև:

Ի վերջո, ինչքան էլ ցավոտ լինի, պետք է մատնանշել այն արատները, որոնք ունեն հասարակական բնույթ: Բայց իշխանության խնդիրը միայն մատնանշումը չէ, այլ այդ արատները վերացնելը, դրանց դերը նվազեցնելը, պետության արդյունավետությունն ավելացնելու նպատակով այդ արատների ու դրանց կրողների հետ աշխատելը: Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը, դիստանցավորվելով ժողովրդական գործչի կերպարից, ցավեցնում է նույն այդ ժողովրդին: Խնդիրն այն է՝ ցավեցնելուց հետո, ախտորոշելուց հետո ի՞նչ բուժման մեխանիզմ է նա առաջարկում: 

Ի վերջո, պետության խնդիրը, ի տարբերություն եկեղեցու, բարոյականության տիրույթում չէ: Պետությունը ունի գործառնական ֆունկցիա աշխատելու այն հումքի, այն հասարակության հետ, որը տրված է նրան: Սպասել, որ մի օր կունենանք լավ, առաջադեմ, աշխատող, բացառապես բարձր արժեքներ կրող հասարակություն, նշանակում է մատնվել անգործության: Ի վերջո, եթե հասարակությունները կարողանային ինքնակազմակերպվել բացառապես ինքնաբավ կերպով, կարիք չէր լինի պետության, չէր լինի պետական գործառույթի պահանջարկ: Հետևաբար, նեղանալու կամ մուննաթ գալու փոխարեն պետք է խնդրին նայել առավել խորքային դիտանկյունից, բնականաբար չառաջնորդվելով բացառապես ժողովրդահաճո հռետորաբանությամբ, բայց միաժամանակ հստակ ֆիքսել, որ միայն վերքին աղ լցնելով ու դրա մասին հիշեցնելով վերքը չի բուժվելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում