Երեւանում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21093»-ը. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառին (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ, բախվել են 23-ամյա Ցոլակ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 32 ԼՏ 832 համարանիշի եւ 21-ամյա Տարոն Դ.-ի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի 09 ՍՍ 926 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



