Շրի Լանկայի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել վարչապետին ու կառավարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայի խորհրդարանը չորեքշաբթի անվստահության քվե է հայտնել երկրի վարչապետ Մահինդա Ռաջապակսային, որը այս պաշտոնը զբաղեցնում էր հոկտեմբերի վերջից, եւ նրա կառավարությանը, հայտնում է տեղի Ada Derana պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Շրի Լանկայի վարչապետի պաշտոնում հոկտեմբերի 26–ին նշանակվել է Մահինդա Ռաջափակսան, որը 2005-ից 2015 թվականներին զբաղեցրել է հանրապետության նախագահի պաշտոնը։ Սակայն նախկին վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն հայտարարել է, որ համաձայն սահմանադրության` ինքը դեռեւս կառավարության ղեկավարն է համարվում։
Նախագահ Մայտրիպալա Սիրիսենան խորհրդարանի աշխատանքի ընդմիջում է հայտարարել, իսկ երկրում բողոքի ալիքներ են սկսվել։
Նախորդ շաբաթվա վերջին Սիրիսենան որոշել է արձակել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել հունվարի 5-ին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



