Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է. դեսպանատուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունները շուտով կներդնեն տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգ, որը կարագացնի սահմանին բեռների ստուգման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:
«Վրացի մաքսավորները Հայաստանի սահմանին ապրանքի մասին տվյալներ հավաքելիս դրանք կգաղտնագրեն թվային կոդով և այն կփոխանցեն հայկական կողմին, որը թույլ կտա հայկական մաքսակետում ապրանքը նորից չզննել կամ զննել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,-ասված է գրառման մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



