Բնակարան, փոխառություններ և ավտոմեքենա. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռուզաննա Մակարյանը հայտարարագրել է բնակարան: Հայտարարագրել է նաև «MITSUBISHI PAJERO IO 2.0» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռուզաննա Մակարյանի փոխառությունները կազմել են 5000 ԱՄՆ դոլար:
2018 թ. հունվարի 1–ից մինչև անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 700 000 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



