Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 14-ին, ժամը 22:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան–Զանգեր ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենան:
Տեղում Վայքի ՃՇՇ-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



