Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեր սրտի ցանկությունն է եղել Հայրենիքում ապրելը. իրանահայ ընտանիքը Հայաստանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանահայ Արբի Բաղդասարյանն իր կնոջ և երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել ընթացիկ տարվա ամռանը: Նա ծնվել և մեծացել է Իրանում, Ռաշդ քաղաքում: Այնտեղ ընտանեկան գործ են ունեցել, աշխատել են իրենց խանութում: Ամուսնանալուց հետո, տարիներ անց, երբ առաջնեկը դպրոցի տարիքին էր մոտենում, որոշեցին տեղափոխվել Թեհրան, որպեսզի նա կարողանա հայկական դպրոց հաճախել:

«Այդ ժամանակ 32 տարեկան էի:  Եկանք Թեհրան, որտեղ ես տաքսու վարորդ էի աշխատում: Ռաշդ քաղաքի մեր խանութը տվեցինք վարձակալության: Տարիներ շարունակ մտածում էինք Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն դեռ չէինք շտապում վերջնական որոշում կայացնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արբին:

Թեպետ ապրել են Իրանում, սակայն Հայրենիքի հետ կապը եղել է, հատկապես վերջին 10 տարվա ընթացքում: Արբի Բաղդասարյանը պատմում է, որ Հայաստանում բարեկամներ ունեին, որոնցից մեկն էլ դարձավ իր երեխայի կնքահայրը:

«Տարիներ առաջ եկանք Հայաստան և երեխայիս մկրտությունը կատարեցինք Էջմիածնում: Դրանից հետո ես սկսեցի ավելի հաճախ գալ Հայաստան: Կապը շարունակում էի պահել, և գնալով հասունանում էր Հայրենիք տեղափոխվելու միտքը»,-պատմում է Արբի Բաղդասարյանը:

Հայաստանում ընթացիկ տարվա գարնանը տեղի ունեցած հեղափոխությունն իր ազդեցությունն ունեցավ ընտանիքի որոշման վրա: Որոշվեց, առիթից օգտվելով, տարիների երազանքն իրագործել ու տեղափոխվել Երևան: Քանի որ Բաղդասարյանների ընտանիքի արդեն երկրորդ երեխան դպրոցական տարիքին մոտ էր, հետևաբար, լավ առիթ էր միանգամից կրթություն ստանալն սկսել Հայրենիքում: 

Ամռան երկրորդ կեսին Բաղդասարյանների ընտանիքը վերջնականապես տեղափոխվեց Երևան: Առաջին խնդիրը, որ լուծել են, երեխաներին ուսումնական հաստատություններում տեղավորելն է եղել, ինչը շատ արագ հաջողվել է:

«Երեխաներս մեծ հաճույքով են այստեղ գնում դպրոց: Փոքր աղջիկս, երբ առաջին դասարան գնաց, շատ արագ հարմարվեց, հիմա իրեն լավ է զգում: Մեծ աղջկաս համար փոքր-ինչ բարդ է ռուսերենը, սակայն դա էլ ժամանակի հետ կհաղթահարվի»,- ասաց նա:

Թեպետ ընտանիքը գրեթե 3 ամիս է Հայաստանում է, սակայն Արբի Բաղդասարյանը դեռ աշխատանքի չի տեղավորվել: Դժվարություններն իրենց խոսքն ասում են, աշխատատեղերը քիչ են, եղածների վարձատրությունն այն չէ, դրանից բացի բարդություններ կան բանկերից վարկ վերցնելու գործընթացի հետ կապված, բնակարանների վարձավճարներն էլ թանկ են: Չնայած դժվարություններին՝ Արբին առաջիկայում կտա իր փոքր գործի մեկնարկը: Ընկերոջ հետ գործի կդնի արագ սպասարկման սննդի կետ: Հուսով է, որ սկսած գործը հաջող ընթացք կունենա:

Արբին նկատում է, որ ճիշտ կլիներ, եթե պետական մակարդակով հայրենադարձներին աջակցություն ցուցաբերվեր: Կան ընտանիքներ, որոնք այլ երկրում բնակվելով, ունենում են ֆինանսական կայուն վիճակ, հետևաբար, ըստ նրա, Հայաստան տեղափոխվելով, իրենց համար խնդիր չէ սեփական ֆինանսական միջոցները Հայրենիքում ինչ-որ գործ դնելը: Նրանց կողքին կան ընտանիքներ, ովքեր ևս ցանկանում են գալ, բնակվել Հայրենիքում,  սակայն ֆինանսական կայուն վիճակ չունենալով ՝ խնդիրների առաջ են կանգնում: Հետևաբար, նման դեպքերում ճիշտ կլիներ, որ հայրենադարձների համար պետական մակարդակով աջակցության ծրագրեր իրականացվեին:

«Մեր սրտի ցանկությունն է եղել Հայաստանում ապրելը, մեր երեխաներին հայ իրականության մեջ մեծացնելը: Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, տարիների ընթացքում շատ փոփոխություններ են նկատվում երկրում, ինչը ողջունելի է»,-հավելեց Արբի Բաղդասարյանը:  

Աննա Գզիրյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր