ԱԺ-ն նոյեմբերի 21-ին կգումարի արտահերթ նիստ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է 2018 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կընդգրկվեն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքների ու մի քանի միջազգային պայմանագրեր վավերացնելու մասին նախագծերը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



