Ռուսաստանի հավաքականի նորեկը հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալին»
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալը» հետաքրքրվում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Իլզատ Ախմետովի ծառայություններով, հայտնում է Club Call-ը:
Անգլիական ակումբի սկաուտները 20-ամյա ֆուտբոլիստի խաղին հետեւել են իտալական «Ռոմայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (1:2) ու պետերբուրգյան «Զենիթի» հետ Ռուսաստանի առաջնության մցրավեճում (2:0): 2 խաղերում էլ Ախմետովը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:
Օրեր առաջ Իլզատ Ախմետովն առաջին անգամ հրավիրվել էր Ռուսաստանի ազգային հավաքական, որը պատրաստվում է Գերմանիայի դեմ ընկերական խաղին (նոյեմբերի 15) ու Շվեդիայի հետ Ազգերի լիգայի հանդիպմանը (նոյեմբերի 20):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



