Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90-ականների սխալները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականում իշխանական բոլոր լծակները չեն, որ գտնվում են նոր իշխանությունների ձեռքում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է նկատել, որ, այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պայքարը մեծ հաշվով ճիշտ ուղղությամբ է առաջ գնում:

Նման կարծիքի է կոռուպցիայի դեմ պայքարի «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: 

«Ես հիմա տեսնում եմ, որ կա քաղաքական կամք, որն առաջ չկար: Երկրորդ խնդիրը պրոֆեսիոնալիզմն է, որը կերևա այն ժամանակ, երբ հասարակությունը պայքարի արդյունքներն իր վրա զգա: Այն պետք է ազդի մեր կյանքի որակի վրա և պետք է այլ էֆեկտներ նույնպես լինեն»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կոռուպցիայի կանխարգելումը հակակոռուպցիոն պայքարի մի մասն է: Այդ թվում կարևոր է հանրության ներգրավվածությունը, կոռուպցիոն երևույթների դեմ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման և այլ հարցերում: Պետք է հաշվի առնել նաև անմեղության կանխավարկածը, քանի որ ցանկացած հայտարարություն առաջին հերթին պետք է ապացուցվի:

«Չնայած հեղափոխական մթնոլորտը դեռ պահպանվում է, բայց կարևոր է, որ նախկիններից բացի ներկա կոռուպցիոներները նույնպես պատժվեն: Ու թեև դեռ տեսանելի չէ հեղափոխական ուժի այլասերում, բայց մեր աչքի առջև են 90–ականների սկզբին հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի կողմից ձևավորված կառավարության կատարած սխալները: Հուսամ, որ այս անգամ դա չի կրկնվի, բայց պետք է զգույշ լինել և պատժելիությունը տարածել ոչ միայն նախկին, այլ ներկա իշխանավորների վրա: Բացի այդ, միամտություն կլինի կարծելը, թե գողացված գումարները գտնվում են մեր բանկերում, քանի որ աշխարհը վաղուց հայտնագործել է օֆշոր կոչվող տարածքները, որոնց միջոցով էլ լվացվում են գումարները»,– ասաց Վ. Հոկտանյանը:

Կազմակերպության ծրագրերի ղեկավարի խոսքով, եթե փորձ է արվում օրենքի գերակայություն հաստատել, ապա հարկավոր է շատ պրոֆեսիոնալ աշխատել: Հակառակ դեպքում այն կարող է այլ ուղղությամբ զարգանալ՝ դրանից բխող բացասական հետևանքներով: Ի դեպ, օֆշորները հիմնականում գտնվում են այն երկրներում, որոնք ամենաշատն են պայքարում կոռուպցիոն երևույթի դեմ: 

«Օֆշորներն, ի սկզբանե, հանցավոր եղանակով ձեռք բերված փողերը լվանալու նպատակով չեն ձևավորվել, բայց հետագայում կոռումպացված պաշտոնյաներն իրենց գումարներն օրինականացնելու համար սկսեցին տարբեր եղանակներ օգտագործել, այդ թվում՝ օֆշորները: Այսինքն, կարևոր է նաև այդտեղ եղած գումարները հետ բերել, բայց շատ ավելի կարևոր է հասարակության կենսամակարդակի բարձրացման խնդիրը լուծել: Եվ եթե երկիրը չի գնում լրջագույն տնտեսական, սոցիալական, վարչական, քաղաքական բարեփոխումների ճանապարհով, կոռուպցիան ոչ միայն չի հաղթահարվի, այլև կշարունակի նույն համակարգային բնույթը կրել և բավականին թանկ կնստի բոլորիս վրա»,– ասաց Վ. Հոկտանյանը: 

Նա նշեց նաև, որ իրականում ինքը չէր էլ ակնկալում, որ անցած ամիսները բավարար կարող էին լինել կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անելու համար: Նա համոզված է, որ այլևս հապաղել չի կարելի և հարկավոր է ամեն ինչ անել, որ ժամանակի ընթացքում պայքարը տեսանելի դառնա:

Անդրադառնալով կաշառք տալու մասին աղմկահարույց հայտարարություններին կամ ճնշումների միջոցով պաշտոնյաների հրաժարականին հասնելու երևույթին՝ Հոկտանյանը նշեց, որ դա բացասական երևույթ է:

«Դա արտացոլում է քաղաքական հետապնդման տխուր պատկերը: Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն ավելի պրոֆեսիոնալ կլինի, եթե առանց հրաժարական պահանջելու ուղղակիորեն բացահայտվեն այն չարաշահումները, որոնք իրականացվել են տվյալ պաշտոնյայի կողմից: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ քաղաքական հետապնդումներ իրականացնելուն, ապա դա արդարացում ունենալ չի կարող: Հարցը տակտիկական բնույթ ունի: Մյուս կողմից, չի կարելի կոռուպցիոներներին ներել, եթե նրանք համաձայնում են պաշտոնից հրաժարվել: Դա ամենամեծ սխալը կլինի: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա 6 ամիսը բավարար չէր հարցերն ամբողջությամբ լուծելու համար, ուստի, եթե իսկապես կոռուպցիան հաղթահարելու ցանկություն կա, ապա հարկավոր է պատրաստվել բավականին երկարատև և համառ աշխատանքի»,– ասաց Վ. Հոկտանյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին