Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չի կարելի ձեռքերը ծալած նստել ու ակնկալել կամ պահանջել ուրիշից. Նարինե Թուխիկյանը կլքի Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է գործուն քայլեր անել ի նպաստ նոր Հայաստանի զարգացման. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ով ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում:

«Ես համաձայնել եմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև պատրաստ եմ նպաստել նոր Հայաստանի զարգացմանը անհատույց կերպով: Ձեռքերը ծալած նստել ու ակնկալել կամ պահանջել ուրիշից, չի կարելի»,- ասաց Ն. Թուխիկյանը:

Վերջինս նշեց, որ ինքը անկուսակցական է, ներառվել է «Իմ քայլը» դաշինքում, որովհետև կարծում է, որ հենց այս ուժի շնորհիվ կապահովվի երկրի զարգացումը: Նարինե Թուխիկյանն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքը մեծ հեղինակություն ունի հանրության շրջանում՝ միաժամանակ ունենալով նաև լուրջ պատասխանատվության զգացում:

Դիտարկմանը, թե նախկինում իշխանական ցուցակներն օգտագործվել են ԱԺ անցնելու, պատգամավորական մանդատ ստանալու համար, Նարինե Թուխիկյանն ասաց, որ Հայաստանում շատ բան է փոխվել, չի բացառվում, որ շատերը տարբեր ցանկություններ հետապնդելով են փորձել մտնել իրենց նախընտրական ցուցակ, բայց ոչ այս անգամ:

«Բավարարել որևէ մեկի պատգամավոր դառնալու ամբիցիաները… Չեմ կարծում, որ մեր ցուցակում նման մարդիկ կան: Դա անցյալում մնաց: Հիմա ուրիշ բարքեր են»,- նշեց նա՝ շեշտելով, որ ինքը նախկինում թեև առաջարկներ ստացել է, բայց չի համաձայնել մտնել նախընտրական ցուցակ:

«Չեմ համաձայնել դառնալ կուսակցական, չեմ համաձայնի»,- հավելեց նա:

Նարինե Թուխիկյանը ցավով նշեց, որ օրենքը թույլ չի տալիս պատգամավոր ընտրվելուց հետո շարունակել Հովհ. Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրինությունը:

 
«Բարոյական առումով կլինեմ թանգարանի կողքին մինչև կավարտվի հոբելյանական այս տարին: Ինչպես գիտեք, 150 ամյակն է և մեծ ծրագրեր ու անելիքներ էին պլանավորվել: Բայց ընտրվելուց հետո ստիպված կլինեմ թողնել թանգարանը»,- հայտնեց նա:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան