Յարոսլավլում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հայ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Յարոսլավլ քաղաքում պարզվել է նոյեմբերի 12-ին Յարոսլավլ-Կոստրոմա մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված տղամարդու ինքնությունը:
Ինչպես հաղորդում է 76.RU կայքը, իրար էին բախվել բեռնատարն ու «Ֆորդ» մակնիշի մարդատարը, որի վարորդը Մխիթար անունով 54-ամյա տղամարդ էր: Վերջինս Հայաստանից Յարոսլավլ էր մեկնել 3 ամիս առաջ՝ այցելելու այնտեղ բնակվող ընկերոջը:
Այդ օրն ընկերոջ հետ միասին ուղևորվելիս է եղել Կոստրոմա: Նրանք տարբեր մեքենաներով են երթևեկել:
Հաղորդվում է, որ մարդատարը, որի ղեկին է եղել 54-ամյա Մխիթարը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը բեռնատարի հետ:
Ընկերոջ խոսքով՝ տղամարդու դին այսօր ուղարկվել է Հայաստան, որտեղ ապրում են նրա կինն ու երեխաները՝ երկու տղա, մեկ աղջիկ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



