Իրանի հետախուզվող քաղաքացին Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնի և Ռուսաստանի Դաշնության ՊՆ N զ/մ ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին ժամը 07:00-ին Ագարակի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1975 թվականին ծնված, Մոհամմադ Ա.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվական վարչությունից, նա նոյեմբերի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
Քննությունը շարունակվում է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



