Մոսկվայում մահացել է երգիչ Եվգենի Օսինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ54 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս երգիչ Եվգենի Օսինը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երգիչը մահացել է Մոսկվայի իր տանը:
Աղբյուրը հաղորդում է, որ դրանից առաջ նա օրերով կապի դուրս չէր եկել:
Նախնական տվյալներով՝ երգիչը մահացել է սրտի կանգից: Հաղորդվում է, որ վերջին մեկ շաբաթում նա շատ ալկոհոլային ըմպելիքներ է օգտագործել:
Մեկ տարի առաջ երգիչը տեղափոխվել էր ալկոհոլային կախվածության բուժման վերականգնողական կենտրոններից մեկը: Հայտնի է, որ 52-ամյա երաժիշտը մենակ էր ապրում. նա չէր կարողանում քայլել:
Եվգենի Օսինը ծնվել է 1964-ի հոկտեմբերի 4-ին: Երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել 14 տարեկանում: Առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել «Плачет девушка в автомате», «А когда на море качка», «Не верю», «Восьмое марта» և այլ երգերի շնորհիվ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



