Մերձմոսկվայում խանդի հողի վրա 5 մարդ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան Վիդնոե քաղաքում տղամարդը սպանել է նախկին կնոջն ու բարեկամին, որից հետո ինքնասպան է եղել, «Ինտերֆաքսին» հայտնել է շրջանային Քննչական կոմիտեի ղեկավար Օլգա Վրադիյը։
Նախնական տվյալներով՝ տղամարդը իր նախկին կնոջ բնակարան է եկել եւ տեսել, որ նրան հյուրընկալվել է իր բարեկամը։ Խանդի հողի վրա տղամարդը կրակելով սպանել է նրանց, ապա ինքնասպան եղել։
Մեկ այլ դրամատիկ պատմություն էլ տեղի է ունեցել Մերձմոսկվայի Սոլնեչնոգորսկի շրջանում։
«Պովարովո համայնքում տղամարդը խանդել է կնոջն ու ընկերոջը եւ սպանել նրանց»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



