Բակո Սահակյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել է «Հեռուստամարաթոն 2018»-ին եւ Արցախում մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքին եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



