Սիրիայի կառավարական բանակը կորուստներ է կրել Լաթաքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Լաթաքիա նահանգի Սաֆսար բնակավայրի գնդակոծման հետևանքով կառավարական բանակի 18 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Հաղորդվում է, որ չնայած հրադադարի սահմանված ռեժիմին Իդլիբի դեէսկալացիոն գոտում գործող անօրինական զինված խմբավորումները շարունակում են խախտել այն:
Մեկ օրում 3 գնդակոծություն է իրականացվել Հալեպում և երկու գնդակոծություն Համայում, ինչպես նաև Լաթաքիայի Սաֆսար բնակավայրի ուղղությամբ:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնն անօրինական զինված խմբավորումների հրամանատարներին կոչ է արել հրաժարվել սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



