Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը դեռևս արգելված է։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից: Ձյան տեսքով տեղումներն այս պահին դադարել են, և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում բեռնատարների համար ևս թույլատրելի դառնա երթևեկելը։
Նշվում է նաև, որ ռուսական կողմում առկա է տրանսպորտային միջոցների հերթ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



