Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր Ալի Քերիմլին նոյեմբերի 19-ին ազատ է արձակվել Բաքվի Սաբաիլի շրջանի դատարանի դահլիճից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ալի Քերիմլին Քերիմլին չարտոնված ակցիա կազմակերպելու և դրան մասնակվելու համար մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտման հատկանիշներով և տուգանվել 2500 մանաթի չափով:
Բաքվում նոյեմբերի 17-ին ոստիկանությունը ձերբակալել էր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին և նրա կողմնակիցներին: Ի նշան բողոքի՝ ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել էին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի զգալի թվով կողմնակիցներ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



