Հայ մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա
ՍՊՈՐՏՍպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը նոյեմբերի 20-ին կմեկնի Գերմանիայի Գոթբուս քաղաք, որտեղ կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության այս տարվա վերջին` 8-րդ փուլի մրցմանը:
Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (օղակների վարժություն) եւ Հարություն Մերդինյանը (նժույգի թափեր), փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Մարմնամարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Սպասարկող մրցավարների թվում կլինի Արթուր Գյուրջինյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



