Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Դենիզլի նահանգում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, փրկարարներին դեռևս չի հաջողվել գտնել ինքնաթիռի կործանման վայրը, այս մասին հաղորդում է CNN Turk-ը:
Նշվում է, որ ինքնաթիռի հետ կապը կորել է օդ բարձրանալուց 50 րոպե անց, որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայության և քաղաքացիական ավիացիայի միանգամից մի քանի փրկարարական ջոկատներ:
Ինքնաթիռի կործանման պատճառները նույնպես դեռևս հստակեցված չեն. այն կարող է ընկած լինել թե՛ եղանակային պայմանների, թե՛ տեխնիկական խնդրի պատճառով:
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



