Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոխանակ իրական ստվերը հայտնաբերեն, գնում են տրանսֆերտները վերահսկելու ճանապարհով. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես նույնականացման քարտերով առևտուր իրականացնելու հարցը, այնպես էլ դրսից ստացվող տրանսֆերտները հարկման դաշտ բերելը վերջին օրերին նույնքան աղմուկ բարձրացրեցին: Այստեղ զավեշտն այն է, որ նման համակարգեր ներդնելու համար դեռ երկար ու տանջալի աշխատանք պետք է իրականացնել: Առաջին հերթին նախ պետք է հասկանալ, որ եթե, օրինակ, ցանկություն կա մի կողմից միկրոբիզնեսը 100 %–ով ազատել հարկերից, ապա ինչպե՞ս յուրաքանչյուր անհատ չի կարող դառնալ միկրոբիզնեսով զբաղվող սուբյեկտ և, բնականաբար, ազատվել հարկերից: Այլ կերպ ասած, դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է իրենց պարզաբանումները ստանան, հակառակ դեպքում այն կհանգեցնի բազմաթիվ բացասական հետևանքների, որոնց մասին այս պահին կարծես թե ոչ ոք ոչինչ չի ասում: 

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով հարցերին, նշեց, որ այս պահին դժվար է որևէ սպառիչ պատասխան տալ, սակայն հարցերին տրամաբանության տեսանկյունից դիտարելը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք ճիշտ քայլեր չեն կարող լինել: «Մեծ հաշվով տրանսֆերտների սոցիալական բնույթի ուսումնասիրությունից հանգում ենք այն եզրակացության, որ այն ճոխ ապրելակերպ ապահովելու գրավական չէ: Հայաստանում գտնվող խիստ ցածր եկամուտներ ունեցող մարդկանց առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար են նման գումարներ ուղարկվում արտերկրից: Եվ այդ գումարները հարկելը ոչ հիմնավոր քայլ է»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Այլ հարց է, համոզված է Բոստանջյանը, որ եթե երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում և դրանով պայմանավորված երկրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինում նոր հոսքեր ապահովել, ապա հարկ լինի նման քայլի գնալ: Ամեն դեպքում, տնտեսագետի կարծիքով, նման համակարգերի ներդրումն անհավասար պայմաններ կստեղծի և կհանգեցնի երկրի համար ոչ ցանկալի զարգացումների: 

«Առաջին հերթին դրսից եկող գումարների ծավալը կփոքրանա: Մյուս կողմից՝ այն կսկսի կրել ստվերային բնույթ, որն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը: Նման պայմաններում, ոչ ճակատային, բայց որոշակիորեն կավելանա նաև արտագաղթը: Մինչդեռ այսօր ամենակարևոր հարցն այն է, որ ցանկացած ֆիզիկական անձ ի վիճակի լինի գործունեություն ծավալել և դրա արդյունքում եկամուտ ստանալ: Ու եթե մեր երկիրը տարբեր սուբյեկտիվ պատճառների հետևանքով հայտնվել է բավականաչափ վատ վիճակում, ուստի այս պարագայում ինչ–որ ձևով գումար հայթայթելու և բյուջեն լցնելու մասին մտածելը նշանակում է դժվարության մեջ գտնվող ֆիզիկական անձի դժվարություններն է՛լ ավելի մեծացնել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Ամենից առաջ հարկավոր է այնպիսի քաղաքականություն մշակել, համոզված է տնտեսագետը, որի պարագայում անձն ի զորու լինի և՛ գումար աշխատել, և՛ իր աշխատանքի արդյունքում եկամուտ ստանալ: Եվ այդ եկամուտը, ըստ Բոստանջյանի, պետք է այնպիսին լինի, որը մոտ լինի արժանավայել ապրելու նվազագույն շեմին: «Ամենևին էլ այնպես չէ, որ բոլոր առաջարկներն անպայման պետք է 100 %–ով ընդունվեն: Դրանք պետք է դեռ համակողմանի ուսումնասիրության և խորը վերլուծության ենթարկվեն: Չի կարելի հանպատրաստից նման քայլեր ձեռնարկել: Ոչ պատշաճ կերպով ուսումնասիրված նման առաջարկները ներդնելը կարող է ավելի կործանարար լինել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետի կարծիքով, եթե իշխանությունները նման քայլեր են փորձում իրականացնել ստվերը կրճատելու համար, ապա դրա դեմ պայքարելու շատ այլ ճանապարհներ կան, որոնք բոլորովին կապ չունեն տրանսֆերտների հետ:

«Իշխանությունները տնտեսական կայուն քաղաքականություն իրականացնելու համար պետք է մի պահ մտածեն, որ դրսից նման գումարներ չեն գալիս: Եվ իսկապես էլ հնարավոր է, որ հայ քաղաքացիները գումար վաստակելու համար երկրից դուրս եկած չլինեին: Այդ դեպքում ի՞նչ հարկերի մասին կատակը ստվերի կրճատումն է, ապա պետք է նաև հիշել, որ իրական ստվերն այդ տրանսֆերտները չեն: Իրական ստվերը Հայաստանի տնտեսական գործունեության դաշտում է գտնվում: Եվ փոխանակ դա հայտնաբերեն, գնում են մասնավոր տրանսֆերտների վրա վերահսկողական մեխանիզմներ ներդնելու և դրանց շրջանակները մեծացնելու ճանապարհով: Առավել ևս, երբ տրասֆերտային գումարներն ուղղվում են մարդկանց առաջնային և անհետաձգելի ծախսերը հոգալու համար»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Հ.Գ. Չնայած ՊԵԿ–ն արդեն իսկ պարզաբանում է տարածել, համաձայն որի նախքան նման նախագծի ներդրումը այն պետք է հանրային լայն քննարկում անցնի, սակայն հարցն այնքան կարևոր է, որ դրա մասին սկսել են իրենց տեսակետն արտահայտել տնտեսագետները: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա թեև ՊԵԿ–ից տեղեկացնում են, որ որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, բայցև հիշեցնենք, որ առանց կրակ ծուխ չի լինում: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 
Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը