Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բելառուսի դեսպանը Հայաստանը համարում է կապող օղակ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԱՏՄ-ն փոխշահավետ համագործակցություն է ակնկալում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և Հայաստանը այս հարցում կարող է կապող օղակ հանդիսանալ, ինչը շատ կարևոր է:

Այս մասին  նշեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի  արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: 

Անդրադառնալով ավարտվող տարում ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դերակատարությանը` դեսպանը այն բնութագրեց իբրև շատ կառուցողական: «Ես չեմ հիշում, որ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանը այս կառույցի ներսում ինչ-որ քննարկմանը մասնակցելիս որևէ բացասական ներազդեցություն ունենար այս կամ այն որոշումը կայացնելիս»,-շեշտեց Իգոր Նազարուկը:

Դեսպանի կարծիքով` Եվրամիության հետ ապագա համաձայնագրի ապրանքաշրջանառությունը կարգավորող կետերը ձևակերպելիս Հայաստանը պետք է հաշվի առնի Եվրասիական տնտեսական միության առջև ստանձնած պարտավորությունները: «Այդ համաձայնագրի բանակցությունների վերաբերյալ առկա տեղեկատվությունը վկայում է, որ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրում արտաքին ապրանքաշրջանառությունը կարգավորող կետերն ունենալու են ընդհանուր ձևակերպումներ: Անշուշտ, մենք ողջունում ենք այսպիսի մոտեցումը, և համարում ենք, որ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է բազմակողմանի և բազմաբովանդակ հարաբերություններ հաստատեն նաև այլ երկրների հետ` չխաթարելով ԵԱՏՄ շրջանակներում առկա պայմանավորվածությունները»,-նշեց Նազարուկը:

 «Արմենպրես»-ի այն հարցին, թե ինչ ապագա է դեսպանը տեսնում ԵԱՏՄ-ի համար, բանախոսը պատասխանեց. «Մաքսային միության գոյության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջ էր քաշել «ինտեգրացիայի ինտեգրացիա» գաղափարը: Այսինքն մենք չպետք է պարփակվենք ինքներս մեր մեջ: Այո, մենք մեզ համար կարող ենք ստեծել առևտրի կազմակերպման հատուկ պայմաններ և տնտեսական հարաբերություններ, քանի որ ԵԱՏՄ դա առաջին հերթին տնտեսական միություն է: Բայց, մենք միշտ դիտարկում ենք ԵԱՏՄ-ն ավելի լայն տեսանկյունից, քանի որ մեր միությունը ավելի ուժեղ կլինի, երբ կառույցի անդամ երկրների արտաքին կապերը ավելի հզորանան, որից մեծապես կշահեն նաև միության անդամ երկրների տնտեսությունները: Մենք արդեն Վիետնամի հետ կնքել ենք ազատ առևտրի համաձայնագիր, ժամանակին բանակցություններ էինք սկսել նաև Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի  անդամ երկրներ Իսլանդիայի, Նորվեգիայի, Լիխտենշտեյնի և Շվեյցարիայի հետ, որոնք ոչ մեր նախաձեռնությամբ դադարեցվել են»:

Հոկտեմբերի 12-ին Եվրամիության անդամ 28 երկրներ մանդատ են տվել Հայաստանին Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ:

ԵԱՏՄ-ն Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածության բազայի վրա ստեղծված միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է: Այն սկսել է գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:

 

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը