Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առջևում ձմեռ է. իսկ ի՞նչ անել ցրտահարության դեպքում

ԼԱՅՖ

Մենք գիտենք, որ...

Ցրտահարության դեպքում պետք է մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով, արագ տաքացնել այդ հատվածը վառարանի մոտ, միաժամանակ թունդ ալկոհոլային խմիչք օգտագործել:

Իրականում այդպես չէ:

Նշված երեք գործողություններն էլ ցրտահարության դեպքում արգելվում է կատարել: Ցրտահարությունը հյուսվածքների վնասումն է ցրտի ազդեցության հետևանքով։ 

Առավել հաճախ ցրտահարվում են ստորին, հազվադեպ՝ վերին վերջույթները, քիթը, թշերը, ականջախեցիները և այլն։ Երբեմն այն առաջանում է ոչ շատ ուժեղ սառնամանիքի (–3–ից մինչև –5օ C) ժամանակ և նույնիսկ 0– ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, որը սովորաբար պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության անկումով (արյան կորուստ, քաղց, հարբածություն և այլն)։ Նպաստող գործոններն են քամին, օդի բարձր խոնավությունը։ Ցրտի ազդեցությանն օրգանիզմը հակազդում է ծայրամասային արյան անոթների ռեֆլեկտոր կծկանքով, այսինքն՝ այդ հատվածում խանգարվում է արյան շրջանառությունը։ Հյուսվածքների փոփոխությունները կախված են ցրտի ազդեցության տևողությունից և ինտենսիվությունից։ Թեթև ցրտահարության դեպքում մարմնի ցրտահարված հատվածը սկզբում կարմրում է, ապա գունատվում, կորցնում զգացողությունը, առաջանում է ծակոցների և մղկտոցի զգացում։ Բարդ դեպքերում մաշկը խիստ գունատվում է, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ։ Ցրտահարված հատվածը տաքացնելուց հետո մաշկը կարմրում է և ուռչում, նկատվում են թեթևակի ցավեր: 

Պարզ է, որ ցրտահարության դեպքում առաջին օգնությունը պետք է ուղղված լինի արյան շրջանառության վերականգնմանը: Արգելվում է ցրտահարված հատվածը ձյունով շփել, քանի որ սովորաբար ցրտահարված հատվածի մաշկը նուրբ է լինում, և շփումը (մանավանդ, երբեմն ձյունը շատ կոշտ է լինում) բերում է արյունատար անոթների և մաշկի վնասվածքների և հետագայում ավելի ուշ լավացման: Արգելվում է նաև ցրտահարված հատվածը շատ արագ տաքացնել (տաք թրջոցներ, վառարանին կամ խարույկին մոտ պահել և այլն), քանի որ սա նպաստում է անոթներում թրոմբների առաջացմանը և ավելի է խորացնում հյուսվածքների վնասվածքի աստիճանը: Արգելվում է նաև թունդ ալկոհոլ օգտագործել, քանի որ չնայած ալկոհոլը լայնացնում է արյան անոթները, այս դեպքում ուղղակի առաջանում է տաքացած լինելու զգացողություն, բայց ցրտահարված հատվածը չի տաքանում:

Ցրտահարության դեպքում պետք է ընդամենը հեռանալ ցրտից, գնալ տաք տեղ: Արդեն այդտեղ կարելի է թեթևակի տրորել սպիրտով թրջված լաթով, եթե ցրտահարությունը խորն է, կարելի է ստերիլ վիրակապ դնել, կարելի է խմել տաք և քաղցր թեյ՝ կարելի է՝ քիչ քանակի ալկոհոլով:

Այն, որ ցրտահարվել կարելի է նաև դրական ջերմաստիճանի դեպքում, վատ նորություն պետք է լինի մեր պաշտոնյաների համար: Կարող է ստացվել այնպես, որ երևանյան ամառվա քառասուն աստիճանի ջերմության պայմաններում մեր նախարարությունների աշխատակիցները ցրտահարվեն, եթե, սովորության համաձայն, աշխատատեղում քնեն օդորակիչների ինտենսիվ աշխատանքի պայմաններում: Հետո էլ գնան և բողոքեն, որ ստացել են արտադրական վնասվածք:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը