Դոնի Ռոստովում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում 71-ամյա թոշակառու կինը կասկածվում է 3 անձի սպանության մեջ, գրում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Նշվում է, որ քաղաքի բնակարաններից մեկում նոյեմբերի 17-ին հայտնաբերվել է 1937 թվականին ծնված տղամարդու, 1982թ. ծնված կնոջ և նրա 8-ամյա երեխայի դիերը: Մահացածների մարմիններին առկա են եղել դաժան սպանության հետքեր:
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն բնակարանի բնակչուհի 71-ամյա կինը:
Հետաքննության նախնական վարկածի համաձայն՝ տան անդամները կենցաղային հողի վրա վեճեր են ունեցել, ինչը պատճառ է դարձել երկար տարիների լարված հարաբերությունների:
Դատարանը ձերբակալվածի համար որպես նախնական խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



