Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սյունիքից՝ Աֆղանստան. հարցազրույց ՆԱՏՕ–ում աշխատող միակ հայուհու հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխերն Գեւորգյանն արդեն 3.5 տարի է՝ ապրում է Աֆղանստանում եւ աշխատում ՆԱՏՕ–ում՝ որպես մարդկային ռեսուրսների խորհրդատու։

Տեսակապով NEWS.am–ին տված հարցազրույցում Աշխենը պատմում է, որ աշխատանքի համար դիմելիս՝ չէր էլ պատկերացնում, որ հենց ինքն է ընտրվելու։

«Ինտերնետով հայտարարություն տեսա, դիմեցի, հետաքրքիր փուլերի միջով եմ անցել, այնուհետեւ ինձ հրավիրեցին Հոլանդիա հարցազրույցի։ Գնացի, բայց թերահավատ էի, չէի մտածում, որ հենց ես կընտրվեմ հարյուրավոր դիմորդներից։ Չէի հավատում, բավականին տարօրինակ զգացողություն էր, բազմաթիվ միջազգային կառույցների էի դիմել աշխատանքի համար, բայց այս մեկը ստացվեց։ Լուրջ չէի ընդունում եւ չէի հավատում, որ Հայաստանի ներկայացուցիչը կարող է աշխատանքի ընդունվել միջազգային կառույցում, բայց փաստորեն, իմ ուժերով կարողացա հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվել եմ»,– պատմում է նա։

Աշխենն արմատներով Քաջարանից է, փոքր տարիքում տեղափոխվել է Երեւան։ Առաջին մասնագիտությամբ անգլերենի եւ ֆրանսերենի թարգմանիչ է, այնուհետեւ ավարտել է Ամերիկյան համալսարանն ու ստացել մագիստրոսի կոչում բիզնես կառավարման ոլորտում։ Հայաստանում Աշխենն աշխատել է ՄԱԿ—ի գրասենյակում, ԱՄՆ դեսպանատանը, ապա որոշել կարիերան շարունակել միջազգային այլ կառույցներում։ Ընտանիքը սկզբում ծանր է տարել դստեր որոշումը, բայց հետո համակերպվել են։ ՆԱՏՕ–ի հետ պայմանագիրն ի սկզբանե 1 տարով է եղել, բայց լավ աշխատելու շնորհիվ նա կարողանում է անընդհատ երկարաձգել պայմանագիրը։ Հարցին՝ երբ է մտադիր տեղափոխվել Հայաստան, Աշխենը ժպիտով է պատասխանում. «Ես 2-3 ամիսը մեկ Հայաստան եմ գալիս 2-3 շաբաթով, կարելի է ասել, Հայաստանի ամբողջ անցուդարձին, իրադարձություններին տեղյակ եմ, մասնակից եմ»։

Աշխենը նշում է, որ Աֆղանստանին հեշտ է հարմարվել, քանի որ շատ է սիրում աշխատանքն ու այն թիմը, որի հետ այսօր աշխատում է։ Նրան շատ են օգնում նաեւ Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները. «Հենց նրանց շնորհիվ է, որ այսօր այս աշխատանքն ունեմ, քանի որ հայը կարող է աշխատել այնտեղ, որտեղ խաղաղապահ զորախումբ ունի։ Շատ եմ հպարտանում մեր տղաներով»։

Նշենք, որ Աշխենը ՆԱՏՕ–ում աշխատող միակ հայուհին է։

Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան