Բարսելոնայի մերձակայքում մարդատար գնացք Է դուրս ընկել ռելսերից. El Nacional
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարսելոնայից ոչ հեռու մարդատար գնացք Է դուրս ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել Է մեկ մարդ, եւս հինգ հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հայտնել Է El Nacional թերթը՝ վկայակոչելով Կատալոնիայի իշխանություններին:
Թերթի տվյալներով՝ պատահարի վայր են ժամանել շտապօգնության ութ մեքենա եւ 14 հրշեջ խումբ: Կատալոնիայի քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային վարչությունը Twitter-ում հայտնել Է, որ գնացքի վթարը կարող Էր պայմանավորված լինել սողանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



