Աֆղանստանում տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել. տասնյակ զոհեր և վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որտացած պայթյունի հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել, 80-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող հարսանյաց սրահի ներսում, որտեղ Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված տոնակատարություն էր անցկացվում: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը մահապարտ ահաբեկիչն է իրականացրել:
Ինչպես հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 45 վիրավոր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



