Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ. չեմ ողջունում նրա այցը Գեղարքունիքի մարզ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղի է ունեցել «Մենք» դաշինքի դրամահավաք-երեկոն: Tert.am-ի հետ զրույցում դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ԱԺ գործող պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ նախընտրական կարգախոսը դեռ չեն հրապարակում, պահում են քաղաքացիներին անակնկալ մատուցելու համար:

Անդրադառնալով ցուցակի հետ կապված քննադատություններին, թե այնտեղ տեղ են գտել նաև հանրապետականների հետ ճանապարհ անցածները, ինչպես օրինակ «Վեդի Ալկո» ընկերության նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Ղազարյանը, ինչպես նաև մի շարք ԵԿՄ-ականներ, Արամ Սարգսյանն ասաց.

«Նախ ասեմ՝ բոլոր քննադատություններին շատ հարգանքով եմ վերաբերվում, բայց ունեմ նաև պատասխաններ. Մանվել Ղազարյանը, ում անունը հնչեցվեց, շատ արժանի հայ է, որովհետև նախ այն առաջին ազատամարտիկներից է, երկրապահ կամավորներից, ով մտել է Շուշի, շատ լուրջ ներդրում ունի Արցախյան ազատամարտում: Մանվել Ղազարյանը երբեք ճամբարափոխ չի եղել, ընդհակառակը, եղբորս հորդորով ես մտել եմ ՀՀԿ, Մանվել Ղազարյանը չի մտել: Մանվել Ղազարյանը ՀՀԿ ցուցակով որպես ԵԿՄ-ական դարձել է պատգամավոր: Նա հիմա էլ կուսակցական չէ:

Նույն կերպ կարող եք ինձ մեղադրել, ասել՝ ՀՀԿ-ի վարչապետն ես եղել, էսօր ճամբարափոխ ես: Շատ -շատ մարդիկ եղբորս հորդորով ՀՀԿ-ականներ դարձան , բայց ժամանակի մեջ «Հոկտեմբերի 27–ից» հետո եղած իրավիճակների դրդմամբ դուրս եկան ՀՀԿ-ից, ինչի արդյունքում ստեղծվեց «Հանրապետություն» կուսակցությունը»,- շեշտեց Արամ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԵԿՄ-ականների ներգրավմանը, ապա «Մենք» դաշինքի առաջնորդը նշեց, որ երկրապահներ բոլորի ցուցակներում էլ կան, ԵԿՄ-ականները կյանքով ապացուցել են, որ արժանի մարդիկ են:

 
 


Անդրադառնալով հարցին՝ արդյոք քարոզարշավի ընթացքում հավասար պայմաններ ապահովվելու հետ կապված խնդիրներ չի տեսնում՝ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետի պաշտոնակատար այցելել էր Գեղարքունիք, խոսել էր նաև ընտրական գործընթացներից՝ ըստ էության մեկնարկ տալով քարոզչությանը, Արամ Սարգսյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և«Իմ քայլը» դաշինքը առանձնապես քարոզչության կամ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու կարիք էլ չունեն: Գտնում եմ՝ պետք չէր այդ բաներն անել, չեմ ողջունում երեկ այդ մարզ այցելելը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գնում է որևէ մարզ, ու էդ մարզում պիտի ներկա լինի նաև մարզպետը, կգան նաև այդ մարզում հարգված մարդիկ, որովհետև երկրի վարչապետն է եկել, պարտավոր են այնտեղ լինել, որովհետև վարչապետը նաև պետականության սիմվոլ է, գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է:

Այդ առումով, անկախ նրանից՝ ուզում է Նիկոլ Փաշինյանը, թե չէ, ստեղծվում են անհավասար պայմաններ, ինչի կարիքն իրենք բացարձակապես չունեն, ես կարծում եմ՝ մեծ վնաս կլինի «Իմ քայլը» դաշինքին, եթե 80-90 տոկոս քվե հավաքեն, էդ 80-90 տոկոս քվեն հետո հակառակ ազդեցությունն է ունենալու հենց իրենց համար»,- ասաց նա:

Արամ Սարգսյանն ասաց, որ նկատի ունի նաև այն, որ ՀՀՇ-ի պատմությունը կարող է կրկնվել.

«Նկատի ունեմ, որ ժողովրդական հեղափոխությունը, ինչը Նիկոլ Փաշինյանն անընդհատ կրկնում է, որ որևէ կուսակցություն չի արել, վերածվի որևէ կուսակցության լեգալացման, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ, բարձրաձայնում են, իսկ որ այդպես է ստացվում, շատ վատ է, և իրենք պետք է դրանից հետևություններ անեն»,- շեշտեց նա: 

 



IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ